44-օրյա պատերազմը ԼՂ հայության ինքնորոշման համատեքստն ավելի է ուժեղացրել` անջատում հանուն փրկության տրամաբանության ներքո. Փաշինյան
PoliticalԿոչ ենք անում ամենևին չվախենալ դեմարկացիա կամ դելիմիտացիա բառերից: Դա մի գործընթաց է, որով անցնում են աշխարհի բոլոր անկախ պետությունները: Նման սահմաններ ունենալը նշանակում է ունենալ անվտանգության միջազգային երաշխիքների էականորեն ավելի բարձր մակարդակ, նշանակում է ժամանակակից իմաստով պարիսպներ քաշել սեփական սահմանների երկայնքով: Այսօր Հանրապետության hրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Այս պրոցեսը մենք չենք փոխկապակցում Ղարաբաղի հարցի հետ: Այդ լուծման առումով մենք լիարժեք կերպով ընդունում ենք այն տրամաբանությունը, որն իրենց հայտարարություններում առաջ են տանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այն է՝ այն կարգավորված չէ և սպասում է համապարփակ և ամբողջական լուծման: Մեր համոզմամբ՝ 44-օրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղի հայության ինքնորոշման համատեքստն ավելի է ուժեղացրել անջատում հանուն փրկության տրամաբանության ներքո, քանի որ անկհայտ է, որ հայատյացությունը Ադրբեջանում ոչ միայն մնում է պետական քաղաքականություն, այլև ավելի է ընդգծվում: Մասնավորապես՝ այնպիսի օրինակներով, ինչպիսին Բաքվում բացված ավարի խայտառակ պուրակն է»,- հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: