Նիկոլ Փաշինյանի բարեկամն Իջևանում պատռում է «Հայաստանի» պաստառները. Yerkir.am
ՀասարակությունYerkir.am-ը գրում է, որ Իջևանում Նիկոլ Փաշինյանի հոր հորեղբոր տղան շարունակաբար պատռում է «Հայաստան» դաշինքի պաստառները:
«Փաշինյանական քարոզարշավի այլանդակ դրսևորումներին առանձնակի «համուհոտ» են տալիս նաև նրա գերդաստանի ներկայացուցիչները: Քիչ առաջ Իջևանից Yerkir.am-ին տեղեկացրել են, որ մարդանման մի արարած շարունակաբար պատռում է «Հայաստան» դաշինքի պաստառները:
Իջանից տեղեկացրել են նաև, վերոնշյալ «օպերացիայի» հեղինակը Փաշինյանի հոր հորեղբոր տղան է:
Ինչպես ընդունված է ասել՝ մեկնաբանություններն ավելորդ են…»,- գրում է կայքը: