«Ամուսինս առաջին անգամ է Հայաստանում». Գոհար Ավետիսյանը Հայաստանում է (լուսանկարներ)
ԼուսանկարներԴիմահարդար Գոհար Ավետիսյանն ամուսնու, հայրիկի և մոր հետ այս օրերին Հայաստանում է: Գոհարը հայտնել է, որ գալու պատճառը հարազատներից մեկի հարսանիքն է: Հայտնի դիմահարդարը լուսանկարներ է հրապարակել Ինստագրամի իր էջում և նշել, որ ամուսինն առաջին անգամ է Հայաստանում։
Նա ցույց է տվել, թե ինչպես են այցելում իր մայրական տատիկին՝ Շուրային, որը Լիճք գյուղից է:
«Սթորի» բաժնում հրապարակված կադրերում Գոհարն իր ընտանիքի հետ ավտոմեքենայի մեջ է:
«Պատուհանից այն կողմ Սևանա լիճն է, մեքենայում հերթով իրար անեկդոտներ են պատմում իմ երկու սիրելի տղամարդիկ (հայրն ու ամուսինը, խմբ.), մայրս հեռախոսով ինչ-որ խաղ է խաղում, իսկ ես հաճույք եմ ստանում այս ամենը տեսնելով»,- լուսանկարին կից գրել է նա: