Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» 11 ակումբ ստացել է ազգային արտոնագիր Մեր երկիրը կանգնած է իսկապես լուրջ ճամփաբաժանի առաջ. Սարգսյան «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Շահրամանյան Սամվելը դրսևորում է գործակալական պահվածք, ինչը պետք է գրավի համապատասխան կառույցների խիստ ուշադրությունը. Հովհաննիսյան Որակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանքը չի ընդունվելու. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ. փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել ԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունը Կոմիտասին կտեղափոխվի Բուզանդ 1/3 հասցե, քանի որ շենքը օտարվելու է 

Վերածնվեցի, երբ գերությունից հետո ոտք դրեցի հայրենի հողիս վրա. ուխտի ժամանակ Էրիկի մայրը զգաց՝ որդին վերադառնում է տուն

Հասարակություն

Ես Էրիկիս պատերազմի սկսվելու առաջին իսկ օրից սպասել եմ, չեմ մտածել, որ իր հետ կարող է ինչ-որ վատ բան լինել, բայցև սրտի խորքում մի զգացողություն ունեի, որ տղաս պատերազմից ուշ է վերադառնալու, ցավոք սրտի, այդպես էլ եղավ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում գերեվարված ընդամենը 2 ամսվա ժամկետային զինծառայող Էրիկ Խաչատրյանի մայրը՝ Լիաննա Խաչատրյանը: 

Հունվարի 15-ին իր 19 ամյակը Էրիկը դիմավորել է ադրբեջանական բանտում և այն ժամանակ նա անգամ պատկերացում չուներ, որ, ամիսներ շարունակ գերության մեջ մնալուց հետո, հունիսի 12-ին կրկին ոտքերի տակ զգալու է հայրենի հողը: Ընտանիքը շատ պատահական է իմացել Էրիկի վերադարձի մասին, սակայն այդ օրը մայրը ինչ-որ տարօրինակ կանխազգացում է ունեցել. «Ամեն շաբաթ օրը անհետ կորած ու գերեվարված զինծառայողների ծնողների հետ գնում էի ուխտագնացության, վերջին անգամ գնացինք Ծաղկեվանք, դա իմ երրորդ ուխտագնացությունն էր, 6 կմ քայլել էինք, բայց այս անգամ ես ինձ շատ վատ էի զգում, թույլ էի ու այդպես, ինձ վատ զգալով, ասացի՝ անգամ ծնկաչոք, բայց մեկ է, ես պետք է հասնեմ Ծաղկեվանք: Հասանք եկեղեցի ու պատարագի ժամանակ ես շրթունքներիս զգացի Էրիկիս համն ու հոտը, որը որ 2020 թվականի հունիսի 24-ից՝ Էրիկին բանակ ճանապարհելու օրվանից չէի զգացել: Վերադարձանք տուն ու ինձ սկսեցին անընդհատ զանգեր գալ, պատասխանեցի մեզ հետ ուխտագնացությանը մասնակցած տեր հոր զանգին, որն ինձ ասաց՝ 15 գերի է վերադառնում, մի նկար կա տեսնեմ նրանցից մեկը Էրիկն է, թե ոչ: Ես բացում եմ նկարը ու, տեսնելով տղայիս, այնպես եմ բղավում, որ մինչև հիմա էլ ձայնս կտրված է»,- ծիծաղելով պատմում է Էրիկի մայրը:

Լիաննան նշեց, որ էրիկը գերեվարվելիս վիրավորում է ունեցել աջ ոտքից և փամփուշտը մինչև հիմա գտնվում է Էրիկի մարմնում. «Գերության ընթացքում չի հեռացվել փամփուշտը, այն ոտքից տեղաշարժվել է և հիմա գտնվում է նրա մեջքում: Տղաս մի փոքր կաղում է, բայց շուտով վիրահատություն կտանի, որից հետո ամեն ինչ լավ կլինի»,- ասաց նա:

Մեր այն հարցին, թե, գտնվելով արձակուրդում, Էրիկն ազատ ժամանակ ինչով է զբաղվում, մայրը պատասխանեց. «Եթե անկեղծ լինեմ, ապա Էրիկն ազատ ժամանակ չունի, իրեն են այցելում մեր բարեկամները, ընկերները, մեծ թիվ են կազմում նաև անծանոթները, որոնք մեզ հետ հավասար կիսում են մեր ուրախությունը: Մինչև գիշերը ժամը 4-ը հյուրեր ենք ընդունում ու ճանապարհում»,- ծիծաղելով պատմում է Լիաննան: 

Վերջինս նշեց, որ տղան խուսափում է պատմել իր գերեվարված օրերից, մայրը նկատում է՝ գերությունից առաջ և հետո տղայի մեջ մեկ փոփոխություն է նկատում՝ տղան հասունացել է. «Խոսելով բանակ նոր զորակոչված և գերությունից ետ վերադարձած Էրիկիս մասին, կարող եմ ասել, որ նույնն է, պարզապես, հիմա շատ ավելի հասուն աչքերով է կյանքին նայում»,- ասաց նա:

Վերագնահատելով կյանքը՝ Էրիկը շնորհակալ է Աստծուն, որ իրեն տրվել է ապրելու 3 հնարավորություն. «Աստված ինձ 3 անգամ է կյանք տվել՝ մեկը, որ ծնվել եմ, մյուսը, որ հրազենային կրակոցի հետևանքով փամփուշտը մխրճվել է զինվորական սաղավարտիս մեջ և երրորդ անգամը, որ ադրբեջանական գերությունից հետո ես կրկին ոտք եմ դնում հայրենի հողիս վրա»,- Էրիկի խոսքերը մեջբերեց մայրը:

8 ամիս անց փոխվել է ոչ միայն Էրիկը, այլև իր նպատակներն ու երազանքները. ներկա պահին կյանքի կոչելու 2 կարևոր նպատակ ունի. «էրիկը երազ է տեսել և ուզում է զոհված զինծառայողներին նվիրված խաչքար տեղադրել մեր՝ Արարատի մարզի Խաչփառ գյուղում: Մյուս նպատակն էլ աղքատ ու անապահով ընտանիքներին օգնելն է»,-հպարտությամբ ասաց մայրը:

Վերջինս իր գոհունակությունն է հայտնում հայ ազգին և բոլոր այն մարդկանց, որոնք աղոթել են Էրիկի՝ տուն վերադարձի համար. «Շնորհակալ եմ նաև բոլոր այն մարդկանց, ում ջանքերի շնորհիվ մեր բոլոր տղաները վերադարձել են, խնդրանք ունեմ, որ իրենց բարի գործը շարունակեն ու բոլոր մեր որդիները տուն գան»,- ասաց Լիաննան՝ խորհուրդ տալով գերեվարված զինծառայողների ծնողներին, որ երբեք չչարանան Աստծու դեմ. «Աստված բոլորին տուն է բերելու, իմ տան նույն ուրախությունը ես ցանականում եմ բոլորին, իսկ ովքեր զոհվել են խոնարհվում եմ մեր հերոսների առջև»,- ասաց հերոսի մայրը:

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե»Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) 11 ակումբ ստացել է ազգային արտոնագիր Մեր երկիրը կանգնած է իսկապես լուրջ ճամփաբաժանի առաջ. Սարգսյան«ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի աշխատանքը․ ՍԱՏՄԵվրանեսթը խրախուսում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի շուտափույթ ավարտըԲաքվի վարքագիծն անընդունելի է կապված ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասով«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինԱհազանգ կա` մանկապարտեզներում երեխաների վրա գոռում են, ճնշում գործադրում. Բաքոյանը նախարարին Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Շահրամանյան Սամվելը դրսևորում է գործակալական պահվածք, ինչը պետք է գրավի համապատասխան կառույցների խիստ ուշադրությունը. ՀովհաննիսյանՈրակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանքը չի ընդունվելու. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ. փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելԳերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնելԵվրանեսթ ԽՎ-ն ողջունել է ԵՄ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու ՀՀ կառավարության որոշումըԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունը Կոմիտասին կտեղափոխվի Բուզանդ 1/3 հասցե, քանի որ շենքը օտարվելու էՏվյալներ ունենք՝ օրական որքան կաթ են աշակերտները խմում․ ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. ԹունյանԳևորգ Պապոյանը ընդունել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ ԹութինԳազայում սով է սպասվում. ԱՀԿ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետԲոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Խմելու ջուրը չի թանկանաԻնչքան էլ իշխանությունը զրկի հասարակությանը հերոսներից, մենք գիտենք՝ ինչ է հաղթանակը. ԴանիելյանՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի ծննդյան առթիվ այցելել է ԵռաբլուրՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԵկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթացՆիկոլ, չերազես, ՀՀ-ն Թուրքիայի ստրուկն ու պատրոնը չի դառնալու, ինչպես դու ես. Աննա ՄկրտչյանՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովToyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Հայկական լեռնաշխարհը եղել է համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ. ՀՀ նախագահ (տեսանյութ)Ինչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՈստիկանություն տեղափոխված 2 քաղաքացիներից մեկի մոտ, ով անչափահաս է, հայտնաբերվել են թմրամիջոցներ Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին «Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարային ջրանջատում Երևանում և ևս 6 քաղաքներում Երևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվությունՓաշինյանի, Ֆոն դեր Լեյենի և Բլինքենի հանդիպումը նպատակ ունի Հայաստանին օգնելու. ՄիլլերՎրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասինԲնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շենքը կօտարվի «Քվանտ»-ին՝ 123 մլն դրամով2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին
Ամենադիտված