Փաշինյանն ասում է` չգիտենք Հայաստանի տարածքը որն է, դա պետք է մեր հարևանները որոշեն. Սոս Հակոբյան Սխեմատիկ խարդախությամբ 73 անձից ընդհանուր շուրջ 300 մլն դրամի հափշտակություն է կատարվել․ ՔԿ Լուրեր.com-ի ծրագրային հաղորդումների կազմը կհամալրվի նոր, նմանը չունեցող Backstage նախագծով Բախվել են Երևան-Գյումրի երթուղու Mercedes Sprinter-ն ու մոտոցիկլետը, կան վիրավորներ Կանձրևի․ օդի ջերմաստիճանը կնվազի Հայտնի է Անի Քոչարի երկրորդ երեխայի սեռը Արցախում վերամեկնարկել է ներքին զբոսաշրջային տուրերի «Տուրիստ բուս» ծրագիրը Եվրո-2024. Հայաստանի հավաքականի կազմը Արտարժույթի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում` այսօր 18-ամյա դպրոցականը գրպանում կռփազենք ու ծալովի դանակ է պահել․ նա ձերբակալվել է 

Վերածնվեցի, երբ գերությունից հետո ոտք դրեցի հայրենի հողիս վրա. ուխտի ժամանակ Էրիկի մայրը զգաց՝ որդին վերադառնում է տուն

Հասարակություն

Ես Էրիկիս պատերազմի սկսվելու առաջին իսկ օրից սպասել եմ, չեմ մտածել, որ իր հետ կարող է ինչ-որ վատ բան լինել, բայցև սրտի խորքում մի զգացողություն ունեի, որ տղաս պատերազմից ուշ է վերադառնալու, ցավոք սրտի, այդպես էլ եղավ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում գերեվարված ընդամենը 2 ամսվա ժամկետային զինծառայող Էրիկ Խաչատրյանի մայրը՝ Լիաննա Խաչատրյանը: 

Հունվարի 15-ին իր 19 ամյակը Էրիկը դիմավորել է ադրբեջանական բանտում և այն ժամանակ նա անգամ պատկերացում չուներ, որ, ամիսներ շարունակ գերության մեջ մնալուց հետո, հունիսի 12-ին կրկին ոտքերի տակ զգալու է հայրենի հողը: Ընտանիքը շատ պատահական է իմացել Էրիկի վերադարձի մասին, սակայն այդ օրը մայրը ինչ-որ տարօրինակ կանխազգացում է ունեցել. «Ամեն շաբաթ օրը անհետ կորած ու գերեվարված զինծառայողների ծնողների հետ գնում էի ուխտագնացության, վերջին անգամ գնացինք Ծաղկեվանք, դա իմ երրորդ ուխտագնացությունն էր, 6 կմ քայլել էինք, բայց այս անգամ ես ինձ շատ վատ էի զգում, թույլ էի ու այդպես, ինձ վատ զգալով, ասացի՝ անգամ ծնկաչոք, բայց մեկ է, ես պետք է հասնեմ Ծաղկեվանք: Հասանք եկեղեցի ու պատարագի ժամանակ ես շրթունքներիս զգացի Էրիկիս համն ու հոտը, որը որ 2020 թվականի հունիսի 24-ից՝ Էրիկին բանակ ճանապարհելու օրվանից չէի զգացել: Վերադարձանք տուն ու ինձ սկսեցին անընդհատ զանգեր գալ, պատասխանեցի մեզ հետ ուխտագնացությանը մասնակցած տեր հոր զանգին, որն ինձ ասաց՝ 15 գերի է վերադառնում, մի նկար կա տեսնեմ նրանցից մեկը Էրիկն է, թե ոչ: Ես բացում եմ նկարը ու, տեսնելով տղայիս, այնպես եմ բղավում, որ մինչև հիմա էլ ձայնս կտրված է»,- ծիծաղելով պատմում է Էրիկի մայրը:

Լիաննան նշեց, որ էրիկը գերեվարվելիս վիրավորում է ունեցել աջ ոտքից և փամփուշտը մինչև հիմա գտնվում է Էրիկի մարմնում. «Գերության ընթացքում չի հեռացվել փամփուշտը, այն ոտքից տեղաշարժվել է և հիմա գտնվում է նրա մեջքում: Տղաս մի փոքր կաղում է, բայց շուտով վիրահատություն կտանի, որից հետո ամեն ինչ լավ կլինի»,- ասաց նա:

Մեր այն հարցին, թե, գտնվելով արձակուրդում, Էրիկն ազատ ժամանակ ինչով է զբաղվում, մայրը պատասխանեց. «Եթե անկեղծ լինեմ, ապա Էրիկն ազատ ժամանակ չունի, իրեն են այցելում մեր բարեկամները, ընկերները, մեծ թիվ են կազմում նաև անծանոթները, որոնք մեզ հետ հավասար կիսում են մեր ուրախությունը: Մինչև գիշերը ժամը 4-ը հյուրեր ենք ընդունում ու ճանապարհում»,- ծիծաղելով պատմում է Լիաննան: 

Վերջինս նշեց, որ տղան խուսափում է պատմել իր գերեվարված օրերից, մայրը նկատում է՝ գերությունից առաջ և հետո տղայի մեջ մեկ փոփոխություն է նկատում՝ տղան հասունացել է. «Խոսելով բանակ նոր զորակոչված և գերությունից ետ վերադարձած Էրիկիս մասին, կարող եմ ասել, որ նույնն է, պարզապես, հիմա շատ ավելի հասուն աչքերով է կյանքին նայում»,- ասաց նա:

Վերագնահատելով կյանքը՝ Էրիկը շնորհակալ է Աստծուն, որ իրեն տրվել է ապրելու 3 հնարավորություն. «Աստված ինձ 3 անգամ է կյանք տվել՝ մեկը, որ ծնվել եմ, մյուսը, որ հրազենային կրակոցի հետևանքով փամփուշտը մխրճվել է զինվորական սաղավարտիս մեջ և երրորդ անգամը, որ ադրբեջանական գերությունից հետո ես կրկին ոտք եմ դնում հայրենի հողիս վրա»,- Էրիկի խոսքերը մեջբերեց մայրը:

8 ամիս անց փոխվել է ոչ միայն Էրիկը, այլև իր նպատակներն ու երազանքները. ներկա պահին կյանքի կոչելու 2 կարևոր նպատակ ունի. «էրիկը երազ է տեսել և ուզում է զոհված զինծառայողներին նվիրված խաչքար տեղադրել մեր՝ Արարատի մարզի Խաչփառ գյուղում: Մյուս նպատակն էլ աղքատ ու անապահով ընտանիքներին օգնելն է»,-հպարտությամբ ասաց մայրը:

Վերջինս իր գոհունակությունն է հայտնում հայ ազգին և բոլոր այն մարդկանց, որոնք աղոթել են Էրիկի՝ տուն վերադարձի համար. «Շնորհակալ եմ նաև բոլոր այն մարդկանց, ում ջանքերի շնորհիվ մեր բոլոր տղաները վերադարձել են, խնդրանք ունեմ, որ իրենց բարի գործը շարունակեն ու բոլոր մեր որդիները տուն գան»,- ասաց Լիաննան՝ խորհուրդ տալով գերեվարված զինծառայողների ծնողներին, որ երբեք չչարանան Աստծու դեմ. «Աստված բոլորին տուն է բերելու, իմ տան նույն ուրախությունը ես ցանականում եմ բոլորին, իսկ ովքեր զոհվել են խոնարհվում եմ մեր հերոսների առջև»,- ասաց հերոսի մայրը:

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փաշինյանն ասում է` չգիտենք Հայաստանի տարածքը որն է, դա պետք է մեր հարևանները որոշեն. Սոս Հակոբյան Սխեմատիկ խարդախությամբ 73 անձից ընդհանուր շուրջ 300 մլն դրամի հափշտակություն է կատարվել․ ՔԿ Իսրայելի և Եգիպտոսի սահմանին բախումներ են տեղի ունեցելԼուրեր.com-ի ծրագրային հաղորդումների կազմը կհամալրվի նոր, նմանը չունեցող Backstage նախագծովԲախվել են Երևան-Գյումրի երթուղու Mercedes Sprinter-ն ու մոտոցիկլետը, կան վիրավորներ Կանձրևի․ օդի ջերմաստիճանը կնվազի Հայտնի է Անի Քոչարի երկրորդ երեխայի սեռը Արցախում վերամեկնարկել է ներքին զբոսաշրջային տուրերի «Տուրիստ բուս» ծրագիրը Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվ հասել է 300-ի (լուսանկարներ, տեսանյութ)Եվրո-2024. Հայաստանի հավաքականի կազմը Արտարժույթի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում` այսօր 18-ամյա դպրոցականը գրպանում կռփազենք ու ծալովի դանակ է պահել․ նա ձերբակալվել է Փաշինյանը գնացել է Անկարա, որ անձամբ Էրդողանի թրի տակով անցնի․ պատգամավոր ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն ու ԵԽ անդամները քննարկել են ՀՀ արդարադատության ոլորտի բարեփոխումները Ինչո՞ւ Նիկոլին տարան Անկարա. Վահե Հովհաննիսյան Սերխիո Ռամոսը մրցաշրջանի ավարտից հետո կլքի ՊՍԺ-ն Հայ դպրոցը պարզ շենք չէ, այն ոգի է, մարդակերտումի ու հայակերտումի դարբնոց․ Արամ Ա Վեհափառ Հայրապետ Եկեղեցին Աստծո տունն է և բաց է բոլորի համար` պատրաստ օրհնելու ցանկացած համազգային բարի նախաձեռնություն. ՀԱՍԵ Արցախի թեմ Հայ Եկեղեցին Արարատյան շաբաթն այս տարի կնշի հունիսի 5-11-ը Գունավոր մետաղների գներԱբովյան քաղաքում վրաերթի ենթարկված 53-ամյա կինը մահացել է ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Հնդկաստանում տեղի ունեցած ողբերգական վթարի կապակցությամբ Զոհվել է 238 մարդ, ավելի քան 600 հոգի վիրավորվել է. «Հնդկական երկաթուղիներ» Նավթի գներն աճել են6-րդ հարկից երեխայի հետ ընկած կինը բլոգեր Օվսաննա Սողոյանն է Թայֆուն Ճապոնիայում. մեկ զոհ, անհետ կորածներ, վիրավորներ Կոչ ենք անում Փաշինյանին վերանայել Արցախի հարցում իր դիրքորոշումը․ Կանադայի Հայ դատի հանձնախումբ Թուրքիայի նախագահի երդմնակալությանը կմասնակցեն աշխարհի ավելի քան 80 երկրների ներկայացուցիչներ. Փաշինյանը պատվավոր հյուրերի ցանկում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր Արցախի ՊԲ-ն կրակ է բացել, չի համապատասխանում իրականությանը Ստեփանակերտի իշխանությունների կողմից որևէ նոր զիջում Ադրբեջանին, Արցախի մահվան դատավճիռն է լինելու. Արմեն ԱյվազյանԻշխանությունը հանդես է գալիս այնպիսի դիրքերից, ինչը բարենպաստ վիճակ է ստեղծում Ադրբեջանի լկտիության առումով. պատգամավոր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ Տեսահոլովակի պրեմիերա․ Արկադի Դումիկյան և Super Жорик - Երևան Մինչև ժամը 18։00-ը կդադարեցվի Սարալանջի փողոցից դեպի Նորք-Մարաշ՝ մինչև Տիգրան Մեծ ձգվող փողոցի երկկողմանի երթևեկությունը Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում Վթարավերականգնողական աշխատանքներ․ դադարեցվել է Մալաթիա-Սեբաստիայի որոշ հասցեների գազամատակարարումը Խոշոր հրդեհ Եղեգնաձորում գտնվող շինանյութի խանութում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Հայաստանում ճանապահներն անցանելի են. Լարսը բաց է Ո՞վ է երգչուհի Բրյունետի հայրը և ի՞նչ առնչություն է ունեցել քրեական հեղինակություն «Երրորդմասցի Լյովիկի» սպանության գործի հետ. Hayastan.news Դիլիջանի քրեականի պետը ձերբակալվել է«Փաստ». Ո՞ր դատավորներն են ԲԴԽ-ի հաջորդ թիրախը «Հրապարակ». Նե վինավատայա յա. նախարարի պաշտոնը Գրիգոր Մինասյանը ստացել է իրավապահներին աջակցելու գնո՞վ «Ժողովուրդ». Պետբյուջեի հաշվին շրջագայողը «Փաստ». Ինչո՞ւ վերածվեցինք «հրշեջների» «Հրապարակ». Փաշինյանը նոր ապաստան ունի. Մինչդեռ 2019-ին էին կառավարության շենքում կապիտալ վերանորոգում արել «Ժողովուրդ». Բաբկեն Թունյանը՝ խայտառակ իրավիճակում «Փաստ». Բաբայանը փակուղում է հայտնվել «Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը կգնա խորհրդարան. ՔՊ-ականները սպասում են «Փաստ». «Գազի ներկա սակագնի համար, այո, մեղավորություն են կրում օրվա իշխանությունները» «Ժողովուրդ». Դատախազությունում խառնվել են իրար. ինչ է կատարվում
Ամենադիտված