Բաքվի և Անկարայի միջև կնքված «Շուշիի համաձայնագիրը» հարց է, որը գտնվում է Ռուսաստանի ուշադրության կենտրոնում․ Պեսկով
РоссияՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՆԱՏՕ-ի ռազմական կայանների տեղակայումը Ռուսաստանի սահմանների մոտ անվանել է հատուկ ուշադրության և անվտանգության միջոցառումներ ձեռնարկելու հիմք: Կրեմլն այսպես է մեկնաբանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը Բաքվի և Անկարայի կողմից ստորագրված Շուշիի համաձայնագրի շրջանակներում Ադրբեջանում ռազմակայան ստեղծելու հնարավորության մասին: Պեսկովը սա անվանել է «հարց, որը գտնվում է Ռուսաստանի ուշադրության կենտրոնում»: «Մենք համագործակցում ենք Թուրքիայի Հանրապետության հետ Անդրկովկասում իրավիճակը կայունացնելու հարցում: Մենք սերտ կապի մեջ ենք Անկարայի, Բաքվի և Երևանի հետ, կարծում ենք, որ ցանկացած քայլ պետք է նպաստի Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացմանը, ենթակառուցվածքների, լոգիստիկայի զարգացմանը, իրավիճակի շտկմանը, ընդհանուր առմամբ, և չպետք է պարունակի որևէ այլ տարրեր, որոնք կարող են լարվածության աճ առաջացնել», - ավելացրել է Պեսկովը: