Գատուզոն կարող է գլխավորել «Տոտենհեմը»
ՍպորտԺենարո Գատուզոն կնշանակվի լոնդոնյան «Տոտենհեմ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ,- Twitter-ի իր էջում հայտնել է լրագրող Նիկոլո Շիրան: Ինչպես նշվում է, 43-ամյա իտալացի մասնագետը անգլիական ակումբի հետ պայմանագիր կստորագրի մինչև 2023 թվականը։ Նրա աշխատավարձը մեկ մրցաշրջանում կկազմի 2,5 միլիոն եվրո: Ակնկալվում է, որ համաձայնագրի վերջնական մանրամասները կկարգավորվեն շուտով:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչը պետք է լինի պորտուգալացի Պաուլո Ֆոնսեկան, ով 2019-2020 թվականներին աշխատում էր իտալական «Ռոմայում»:
Ինչպես հայտնի է, «Տոտենհեմը» ապրիլին գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրեց Ժոզե Մոուրինյոյին։ Թիմը ժամանակավորապես գլխավորում էր Ռայան Մեյսոնը: Լոնդոնյան ակումբը մրցաշրջանն ավարտեց Անգլիայի Պրեմիեր լիգայի յոթերորդ տեղում:
Մայիսի վերջին Գատուզոն նշանակվեց իտալական «Ֆիորենտինայի» գլխավոր մարզիչ, սակայն հինգշաբթի օրը հայտարարվեց նրա կարիերան ավարտելու մասին: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մարզիչը տարաձայնություններ է ունեցել ակումբի ղեկավարության հետ տրանսֆերային քաղաքականության հարցում: