Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ, «Յուվենտուսի» նախագահ Բոնիպերտին
СпортՄահացել է Թուրինի «Յուվենտուսի» պատվավոր նախագահ, Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ջամպիերո Բոնիպերտին։ Լեգենդար ֆուտբոլիստը 92 տարեկան էր։ Մահը վրա է հասել սրտի անբավարարությունից, հայտնում է La Repubblica- ն: Վերջին տարիներին հասարակական կյանքին չմասնակցող Բոնիպերտին հուլիսի 4-ին պետք է դառնար 93 տարեկան: Բոնիպերտին խաղացել է «Յուվենտուսում»՝ 1946-1961 թվականներին, անցկացրել 459 պաշտոնական հանդիպում, դարձել Իտալիայի հնգակի չեմպիոն ու Իտալիայի գավաթի կրկնակի հաղթող: Կարիերան ավարտելուց հետո նա ակումբում աշխատել է տարբեր ղեկավար պաշտոններում, այդ թվում՝ որպես նախագահ: