Այս ընտրություններում կարող ենք կորցնել Հայաստանը. Լևոն Տեր-Պետրոսյան
Քաղաքական«Խոսում ենք լրջանալու պահի մասին, որովհետև մենք դառնագույն պարտություն ենք կրել․ դա մեծ դժբախտություն է, երկրորդ դժբախտությունը կարող են դառնալ այս ընտրությունները, որովհետև տեսնում ենք՝ ինչպիսի ուժեր են քաշված այս ընտրություններում․ նրանք պարզապես պատերազմ են հայտարարել միմյանց նկատմամբ և ինձ համար սպասելի է նրանց կողմից ցանկացած արկածախնդրություն»,- ընտրողների հետ եզրափակիչ հանդիպման ընթացքում ասաց ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
ՀՀ 1-ին նախագահի խոսքով` այս ընտրություններում կարող ենք կորցնել Հայաստանը:
«Նախորդ պարտությունց հետո, եթե մի քաղաքացիական լուրջ բախումներով ընթացող ընտրություններ լինեն, կարելի է ասել հետևյալը՝ վերջին պատերազմում կորցրինք Ղարաբաղը, այս ընտրություններում կարող ենք կորցնել Հայաստանը»,- նշեցլ է նա, ապա հավելել.
«Չեմ թանձրացնում գույները՝ ես տեսնում եմ, թե ինչ են անում այդ մարդիկ։ Լրջանալու պահն արդեն հնացած է, եկել է սթափվելու պահը»։