Նրանք, ովքեր խախտում անեն, հենց տեղում ջարդել ձեռքերը․ Իշխան Սաղաթելյան
ՔաղաքականԴիմում եմ մեր առաջնագծի մարտիկներին, մեր հանձնաժողովի անդամներին և վստահված անձանց՝ տեղերում լինել խիզախ և վճռական, և մինչև վերջ կռիվ տան ժողովրդի քվեի համար, թույլ չտալ ոչ մի ընտրախախտում, պահպանել օրենքի տառը, իսկ նրանք, ովքեր խախտում անեն՝ հենց տեղում ջարդել նրանց ձեռքերը, Հանրապետւթյան հրապարակում հրավիրված հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Դիմում եմ իմ դաշնակցական ընկերներին, ովքեր 8 ամիս առաջ Արցախում էին։ Հիմա մարտական առաջադրանքը փոխվել է՝ պայքարը տեղափոխվել է ընտրատեղամաս։ Պահանջում եմ մեր մյուս քաղաքացիների հետ պայքարել մեր քվեների համար»,- ասաց նա։