Պատկերացնու՞մ եք` հիմա Նիկոլը ոնց է դողում. Վահե Հակոբյան
ПолитическиеՎստահ եմ, որ Նիկոլն այսօր գիշերը կանցկացնի բունկերում, ընդ որում՝ զրահաբաճկոնով: Այդ մասին հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյանը:
Դիմելով քաղաքացիներին՝ նա ասել է. «Ժողովուրդ, պատկերացնու՞մ եք` հիմա Նիկոլը ոնցա դողում»:
Նա նկատել է, որ երեկ նույն այդ հրապարակ եկել էր մի քանի հազար հայրենակից, եկել էին ընդդեմ իրենց կամքի:
«Եւ նրանցից շատերն այսօր այստեղ են, սակայն արդեն սեփական կամքով»,-հավելել է Վահե Հակոբյանը:
Նա հիշեցրել է, որ «Հայաստան» դաշինքը սկսել է քարոզարշավը Սյունիքից, որտեղ եւ ծնվել է «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը միակ նպատակով՝ ապահովել Սյունիքի եւ Հայաստանի անվտանգությունը:
«Քարոզարշավի ընթացքում մենք առաջին օրից հասկացել ենք, որ «Հայաստան» դաշինքն ընկալվում է ոչ թե որպես ընդդիմություն, մեզ տեսնում են՝ որպես ուժ, որը հունիսի 21-ին կստանձնի պետության կառավարումն ու դուրս կբերի երկիրն այդ իրավիճակից: Գործը շատ է: Մենք պետք է աշխատենք 24 ժամ, որպեսզի հաղթահարենք խնդիրները, որոնք պետք է միավորվեն երեք բլոկում՝ անվտանգություն, տնտեսական կայուն զարգացում եւ արդարություն: «Հայաստան» դաշինքը կապահովի այդ ամենը: Դաշինքի հիմնադրման օրը՝ մայիսի 9-ին, մենք հնչեցրել ենք մեր ուժի բանաձեւը. դրանում միավորվել է ազգային գաղափարախոսությունը, կամքն ու վճռականությունը, ինչպես նաեւ հաղթանակած ուղին:
Այդ բանաձեւում պակասում է մեկ բաղադրիչ՝ ընտրողների ձայնը: Մեր հաղթանակին մնացել է երկու օր: Հունիսի 20-ին մենք կմերժենք պոպուլիզմը, սուտը, կեղծիքը, դավաճանությունը: Հունիսի 20-ին կքվեարկենք արժանապատիվ եւ ուժի Հայաստանի օգտին»,-եզրափակել է դաշինքի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 20-ին կայանալու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: