Գևորգ Պապոյանը ընդունել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութին Խմելու ջուրը չի թանկանա ՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի ծննդյան առթիվ այցելել է Եռաբլուր Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց Toyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Հայկական լեռնաշխարհը եղել է համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ. ՀՀ նախագահ (տեսանյութ) ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվություն Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասին 

Մտացածին մեղադրանքները որևէ փաստական հենք չունեն և չեն կարող ունենալ․ Դատախազություն

Հասարակություն

Վերջին օրերին ընտրություններին մասնակցող քաղաքական առանձին ուժերի ներկայացուցիչներ ՀՀ դատախազությանը, ի թիվս այլ իրավապահ մարմինների, անհիմն կերպով մեղադրում են ըտրությունների համատեքստում կողմնակալության, և այդ դիրքերից քաղաքական իշխանության օգտին «պատժիչ» գործողություններ կատարելու մեջ:

Նման մտացածին մեղադրանքները որևէ փաստական հենք չունեն և չեն կարող ունենալ: ՀՀ դատախազությունը, ի սկզբանե հայտարարելով օրենքով սահմանված՝ քաղաքական զսպվածության սկզբունքով առաջնորդվելու և իր գործառույթի շրջանակներում ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին հավասարության դիրքերից մոտենալու մասին, շարունակում է պահպանել այդ հավատամքը և գործել բացառապես ընտրությունների օրինականությունը, մասնակից ուժերի հավասար մրցակցայնությունը, քաղաքացու ազատ կամարտահայտման իրավունքը պաշտպանելու նպատակամղվածությամբ: 

Ինչպես նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկից առաջ, այնպես էլ դրա ողջ ընթացքում չի եղել հրապարակայնորեն ներկայացված և ՀՀ դատախազությունը հասու դարձած՝ առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող հանցավոր դրսևորման մասին որևէ հաղորդում, ահազանգ անկախ նրանից, թե ընտրություններին մասնակցող որ քաղաքական միավորի կամ նրանց համակիրների գործողությունների հետ է կապված, որոնցով ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում չի ապահովվել պատշաճ իրավական ընթացակարգ՝ դրանք ստուգման կամ քրեադատավարական կարգով քննության առարկա դարձնելու միջոցով: Դատախազությունը քաղաքական գործընթացների հանդեպ բացարձակ չեզոքությամբ պատշաճ հետևողականություն է դրսևորել դրանցից յուրաքանչյուրով իրականացվող ընթացակարգերի օրինականության ապահովման հարցում՝ պարբերաբար հանրայնացնելով արդյունքները: 

Ցանկացած ոք ցանկությամբ դեպքում հեշտությամբ կարող է դրանում համոզվել՝ այն պարզ պատճառով, որ բոլորն արձանագրված է:

Ի սկզբանե և շարունակաբար դատախազության կողմից ընտրություններում ներգրավված բոլոր սուբյեկտներին, այդ թվում՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին ուղղվել են հրապարակային կոչեր՝ իրենց տրամադրության տակ հայտնվող՝ որոշակիություն և կոնկրետություն պարունակող առերևույթ ընտրական հանցավոր իրավախախտումների վերաբերյալ տվյալները, տեղեկությունները, այդ թվում նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասին, օպերատիվ կերպով ՀՀ դատախազությանը փոխանցելու վերաբերյալ: Այդ նպատակով նաև թեժ գիծ է գործարկվել դատախազությունում, որն այս ողջ ընթացքում գործել է անխափան և անխափան գործելու է նաև քվեարկության ողջ օրվա ընթացքում: 

Ուստի հորդորում ենք զերծ մնալ առանց որևէ փաստական հիմքի, հանիրավի կերպով դատախազության գործունեությանն արհեստականորեն քաղաքական երանգավորում տալու, այդ կերպ դատախազության գործառույթների իրականացման իրավաչափության հանդեպ կասկածներ հարուցելու, կեղծիքի վրա հիմնված հանրային տրամադրություններ գերենացնելու փորձերից: 

Դրանք որևէ ազդեցություն չեն ունենում և չեն ունենալու դատախազության վրա: Ելնելով վերոնշյալից՝ այս պահին էլ, նկատի ունենալով, որ առջևում քվեարկության, քվեների հաշվարկի՝ ընտրական գործընթացի կարևորագույն փուլերն են, կրկին վստահեցնում ենք, որ ՀՀ դատախազությունը բոլոր շահագրգիռ կողմերի համար բաց է իր իրավասությունների շրջանակներում համագործակցության՝ հանուն օրինական, թափանցիկ և ժողովրդավարական ընտրությունների, հանուն մեր երկրում իրավակարգի և սահմանադրական կարգի ապահովման:   

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. ԹունյանԳևորգ Պապոյանը ընդունել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ ԹութինԳազայում սով է սպասվում. ԱՀԿ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետԲոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Խմելու ջուրը չի թանկանաԻնչքան էլ իշխանությունը զրկի հասարակությանը հերոսներից, մենք գիտենք՝ ինչ է հաղթանակը. ԴանիելյանՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի ծննդյան առթիվ այցելել է ԵռաբլուրՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԵկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթացՆիկոլ, չերազես, ՀՀ-ն Թուրքիայի ստրուկն ու պատրոնը չի դառնալու, ինչպես դու ես. Աննա ՄկրտչյանՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովToyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Հայկական լեռնաշխարհը եղել է համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ. ՀՀ նախագահ (տեսանյութ)Ինչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՈստիկանություն տեղափոխված 2 քաղաքացիներից մեկի մոտ, ով անչափահաս է, հայտնաբերվել են թմրամիջոցներ Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին «Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարային ջրանջատում Երևանում և ևս 6 քաղաքներում Երևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվությունՓաշինյանի, Ֆոն դեր Լեյենի և Բլինքենի հանդիպումը նպատակ ունի Հայաստանին օգնելու. ՄիլլերՎրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասինԲնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շենքը կօտարվի «Քվանտ»-ին՝ 123 մլն դրամով2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինԵգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստներըԱնիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. ՇահրամանյանՀայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձՔննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-ից մարտի 28-ըԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար«Որակի հարցում զիջում չի լինելու». շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար ՎարդանյանըԼՂՀ «լուծարման» փաստաթուղթը միակ ճանապարհն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին. ՇահրամանյանՈչ մի ԼՂ վտարանդի կառավարություն չկա, սա մարտահրավեր է մեր ազգային անվտանգությանը. ՓաշինյանՏարադրամի փոխարժեքները մարտի 28-ինԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանանԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Գվինեայի դեսպանի հետԱրցախում մնացել է 10-11 հայ. ՇահրամանյանՍամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի ՀայաստանումՏավուշում առաջանալու են անվտանգության ռազմավարական խնդիրներ, անվտանգ տեղաշարժվելու խնդիր է լինելուԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարըՓարիզի օդանավակայանում քուրդ ակտիվիստին Թուրքիա արտաքսելու փորձի պատճառով՝ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստը
Ամենադիտված