10-ամյա տղան իր կվադրոցիկլով բախվել է ցանկապատին. նա և 13-ամյա ուղևորուհին հոսպիտալացվել են
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ ժամը 17։20-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ 10-ամյա Աշոտ Մ-ն իր վարած կվադրոցիկլով բախվել է Ջրառատ թաղամասի թիվ 557 ցանկապատին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Աշոտ Մ-ն և նրա ուղևորուհին 13-ամյա Մելինե Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդան բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։