Մեր ընտանիքից երևի միայն Արփին չի թիրախավորվել․ Նիկոլ Փաշինյան
PoliticalՈրդուս գերիների հետ փոխանակելու առաջարկը կապված էր նրա հետ, որ ոմանք ասում էին՝ թող որդուն տա, գերիներին վերադարձնի: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից իր ընտանիքը թիրախավորելուն՝ վարչապետի պաշտոնակատարն ասաց․ «Պատերազմից առաջ էլ մեր ընտանիքնին գնդակահարելու տեսարաններ էին բեմադրում: Մեր ընտանիքից երևի միայն Արփին, ով վեց տարեկան է, չի արժանացել․․․ էն էլ կարող է` ուշադիր չենք եղել։ Օրինակ՝ Շուշանին զրպարտելու գործով դատական պրոցես կա, և դրա հեղինակը ընդդիմադիր ակտիվիստներից մեկն է»,- նշեց Փաշինյանը։