Աննախադեպ ծավալով ընտրակաշառքի դեպքեր են բացահայտվել․ Փաշինյանը ձերբակալումներ խոստացավ
SocietyՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրություններից մեկ օր առաջ՝ լռության օրը, ֆեյսբուքյան ուղիղ եթերով հիշեցրել է, որ Հայաստանում վաղը իրականացվող ընտրություններով մեկ հաղթող է լինելու և դա ժողովուրդն է։ Հույս հայտնեց, որ մարդիկ կկայացնեն վճռական որոշումը և ՀՀ-ի համար կբացեն նոր էջ՝ հաղթահարելով այն քաղաքակն ճգնաժամը, որ ձևավորվել է վերջին 7-8 ամիսների ընթացքում։
Փաշինյանը նշեց, որ յուրաքանչյուրն ունի բարձրագույն իշխանության կարգավիճակ, անդրադարձավ ընտրախախտումների դեպքերին․ «Ուզում եմ բոլորիդ կոչ անել՝ գնալ ընտրատեղամասեր, կատարեք ձեր քայլը, կատաեք ձեր որոշումը և ձևավորեք կառավարություն։ Արդեն իսկ տեսնում են,ք որ ընտրույթունների վրա ազդելու որոշակի փորձեր կան, բայց նաև տեսնում ենք, որ դա չի ստացվելու որովհետև մեր իրավապահ համակարգը շատ արդյունավետ հակազդում է ընտրակաշառք բաժանելու, ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցություն գործելու բոլոր դեպքերի վրա և համոզված եղեք, որ այդ պրակտիկան շարունակվելու է»։
Մանրամասները՝ տեսանյութում։