Երգչուհի МакSим֊ը միացվել է թոքերի արհեստական օդափոխության սարքին
LeisureԵրգչուհի Մարինա Աբրոսիմովան, որը հայտնի է МакSим բեմական կեղծանունով, միացվել է թոքերի արհեստական օդափոխության սարքին, մինչդեռ նրա կորոնավիրուսի թեստը բացասական է, հայտնում է արտիստի ներկայացուցիչը: «Մարինան գտնվում է մեխանիկական օդափոխության՝ արհեստական կոմայի մեջ: Թեստերը բացասական են: Ըստ ամենայնի՝ նա ունի կորոնավիրուս, բայց թեստը բացասական է», - ասել է ներկայացուցիչը:
Գործակալության զրուցակիցը նշել է, որ երգչուհու մոտ ախտորոշվել է թոքաբորբ՝ թոքերի ծանր վնասվածքով և թթվածնի ցածր հագեցվածությամբ: «Ըստ ամենայնի՝ նա աստիճանաբար դուրս կբերվի կոմայից և կդիտարկվի, թե ինչպես է նա արձագանքում բուժմանը», - եզրափակել է գործակալության զրուցակիցը: