Հասան Ռոհանին շնորհավորել է Իբրահիմ Ռայիսիին Իրանի նախագահական ընտրություններում հաղթելու առթիվ
ԻրանԻրանի նախագահ Հասան Ռոհանին հանդիպել է պետության ղեկավարի պաշտոնում իր փաստացի հետնորդ Իբրահիմ Ռաիսիի հետ՝ շնորհավորելով նրան ընտրություններում հաղթելու կապակցությամբ: Ինչպես հայտնի է, ուրբաթ օրը Իրանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Ի սկզբանե նախատեսվում էր, որ քվեարկությունն պետք է ավարտվեր կեսգիշերին, սակայն իշխանությունները երկարացրեցին ընտրատեղամասերի աշխատանքը մինչև շաբաթ օրվա ժամը 2: 00-ը:
Նախնական տվյալների համաձայն՝ առաջատարը Իրանի դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսին է, ով ստացել է ձայների ավելի քան 62% -ը՝ 28,6 մլն-ից 17,8 մլն: Ռաիսիի բոլոր մրցակիցներն արդեն ճանաչել են նրա հաղթանակը:
Իրանի նախագահը, որը Գերագույն առաջնորդից հետո զբաղեցնում է երկրի երկրորդ ամենակարևոր պաշտոնը, ընտրվում է չորս տարի ժամկետով և չի կարող պաշտոնավարել ավելի քան երկու անընդմեջ ժամկետ: Հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի առնվազն 50% ձայն՝ գումարած ընտրողների ընդհանուր թվից մեկ ձայն: Ընտրություններին մասնակցության շեմ գոյություն չունի: