ԲՀԿ-ում արդեն պատրաստվում են նշել հաղթանակը Վեդիում Գարիկ Սարգսյանը պարտվում է Վանաձորի 7 ընտրատեղամասերում ՔՊ-ն պարտվում է ընդդիմությանը Արտիմետ, Գայ և Գառնահովիտ գյուղերում առաջատարը «Զարթոնք» կուսակցությունն է Հանցավոր 6 ընտրախախտում՝ Լոռու ՏԻՄ ընտրություններում Հարոյանը մասնակցեց «Կադիս»-ի անհաջող խաղին Արմավիրում հաղթանակ տարավ ՔՊ-ն Ախուրյան համայնքում ՔՊ-ն հաղթում է Գեղամավան գյուղում հաղթել է ՀՅԴ-ն Առաջին տվյալները Արարատի մարզից․ Մասիս գյուղում ՔՊ-ն պարտվել է 

Սպաներ, դուք պարտավոր չեք կատարելու ապօրինի որևէ հրաման, քաղաքական որևէ պատվեր. Գեներալ- լեյտենանտ Վարյանի կոչը

Քաղաքական

Այսօր մեր ժողովուրդը իշխանության մեջ գտնվող պոպուլիստ պատեհապաշտների անհեռատես գործունեության շնորհիվ կանգնել է քաղաքցիական բախումների շեմին: Ձեր պարտքն է, հարգելի ոստիկաններ, րոպե առաջ կանխել եղբայրասպանությունը և մեր պետականության մնացորդների փոշիացումը:  Այս մասին ասավում է նախկին փոխոստիկանապետ  ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանի տարածած հայտարարությունում:

«ԴԻՄՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Հարգելի ոստիկաններ, երկար ժամանակ է ինչ առանց քաղաքականությամբ զբաղվելու հետևում եմ հասարակական կարգի պաշտպանությանն ու հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված ձեր գործունեությանը: Այդ ընթացքում հպարտության և հիասթափության պահերը հաջորդել են միմյանց: Հիասթափության զգացողություններս չափազանցություն չեն. Ցավով պետք է արձանագրեմ, որ վերջին երեք տարում ոստիկանությունը կորցրել է պետական շահի պաշտպանի, անվտանգության երաշխավորի իր բովանդակությունն՝ ավելի ու ավելի վերածվելով քաղաքական իշխանության կցաճուկի, մեկ անձի քմհաճույքներն ու անօրինական որոշումներն սպասարկողի: Այդպես շարունակելը կորստաբեր է անվերադարձ: Այսօր մեր ժողովուրդը իշխանության մեջ գտնվող պոպուլիստ պատեհապաշտների անհեռատես գործունեության շնորհիվ կանգնել է քաղաքցիական բախումների շեմին: Ձեր պարտքն է, հարգելի ոստիկաններ, րոպե առաջ կանխել եղբայրասպանությունը և մեր պետականության մնացորդների փոշիացումը:

Հիշեք՝ Ոստիկանության գործունեության հիմնարար սկզբունքներն են օրինականությունն ու քաղաքական չեզոքությունը: Ոստիկանության կրտսեր խմբի ծառայողներ, սպաներ, դուք պարտավոր չեք կատարելու ապօրինի որևէ հրաման, քաղաքական որևէ պատվեր: Եթե կասկածում եք ձեր անմիջական պետերի տված հրամանների օրինականությանը, առանց կաշկանդվելու զեկուցագրով պահանջեք հրամանների գրավոր հաստատում. Ձեր այս իրավունքը երաշխավորված է օրենքով:

Տուրք չտաք պատեհապաշտությանը, որևէ պարագայում բռնություններ չկիրառեք խաղաղ ընդվզող մեր քաղաքացիների նկատմամբ, ինչ դրսևորումներ էլ որ ունենա անհնազանդությունը. Դա էլ մեր քաղաքացիների անկապտելի իրավունքն է: Ակամայից հանցանք կատարելու գնով չփորձեք ապահովել ձեր հանգիստ պաշտոնավարումը, որովհետև այդ հանգստությունը չի գալու, բայց գալու է պատասխան տալու և քավության նոխազ դառնալու ժամանակը: Հարգելի ոստիկաններ, ես ձեզանից մեկն եմ, ամբողջ կյանքս ծառայել եմ պետությանը՝ շարքայինից գեներալ կոչումներով: Շատերիդ հետ անցել եմ ծանր, բայց պատվաբեր ճանապարհ, և երևի վաստակել եմ այս դրամատիկ օրերին անկեղծ կոչով ձեզ դիմելու իրավունքը:

Եկեք վճռական այս պահին մեկ անգամ ևս սատար կանգնենք մեր վիրավոր պետությանը, առանց օրինականությունից շեղվելու կատարենք մեր պարտքը Հայաստանի Հանրապետության քաղաքացու հանդեպ, միավորվենք և վերականգնենք մեր խոցված ազգային արժանապատվությունը, մեր մասնագիտական հպարտությունը: Կանգնած եմ շարքում, ձեր կողքին՝ ի զորակցություն մեր հայրենիքի վաղվա օրվա և անվտանգության»,- ասված է հայտարարությունում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԲՀԿ-ում արդեն պատրաստվում են նշել հաղթանակը Վեդիում Գարիկ Սարգսյանը պարտվում էՎանաձորի 7 ընտրատեղամասերում ՔՊ-ն պարտվում է ընդդիմությանը Արտիմետ, Գայ և Գառնահովիտ գյուղերում առաջատարը «Զարթոնք» կուսակցությունն էՀանցավոր 6 ընտրախախտում՝ Լոռու ՏԻՄ ընտրություններում Հարոյանը մասնակցեց «Կադիս»-ի անհաջող խաղին Արմավիրում հաղթանակ տարավ ՔՊ-նԱխուրյան համայնքում ՔՊ-ն հաղթում է Գեղամավան գյուղում հաղթել է ՀՅԴ-նԱռաջին տվյալները Արարատի մարզից․ Մասիս գյուղում ՔՊ-ն պարտվել էԱրարատի մարզի ՏԻՄ ընտրություններում 12 առերևույթ հանցավոր ընտրախախտման դեպքերից 4-ով նյութեր են նախապատրաստվումԱպարան խոշորացված համայնքի 11 գյուղերում նախնական տվյալներով ՔՊ-ն պարտվում է ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 42,48 տոկոսըԱդրբեջանի ԶՈւ-ն դարձյալ կրակ է բացել Կարմիր Շուկայի ուղղությամբ Շիրակի մարզի մի շարք համայնքներում ՔՊ-ն առաջատար էՉկալով ու Վարդենիս համայնքներում ՔՊ-ն ևս պարտվել էԱպարանի Չքնաղ գյուղում ՔՊ-ն պարտվել է Առերևույթ հանցավոր 6 ընտրախախտում՝ Լոռու մարզի խոշորացված համայնքների ՏԻՄ ընտրություններում Գրանցվել է քվեարկությունը քվեախցիկից դուրս իրականացնելու առնվազն 167 դեպք Ձայների հաշվարկը՝ Վանաձորի 23/24 ընտրական տեղամասում«Բերե՛ք սրանց սաղին տփենք». լարված իրավիճակ ՊտղնիումԱվարտվեց ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը, սկսվել է ձայների հաշվարկըԳեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերում բնակիչներից ոչ մեկը չի մասնակցել (ՏԻՄ) ընտրություններին«Պետք է սկսենք ասել՝ մաղթում եմ ձեզ այնպիսի օր, որին արժանի եք»․ ԼիլուԳեղարքունիքի մարզում ժամը 17-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 36,18 տոկոսըՍրբապղծություն Գեղարքունիքում. թալանել են Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված զինվորի տունը«Անթերի»․ Աննա Դովլաթյանը՝ դասական կերպարումԵս Հանրապետական եմ եղել և դրա համար չեմ ամաչում. Արարատի համայնքապետի թեկնածու ՀՀ 36 խոշորացված համայնքներում ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը ժամը 17-ի դրությամբ կազմել է 33,80 տոկոսՀամայնքապետերը կանգնում են ընտրատեղամասի ճանապարհին եւ համագյուղացիներին հորդորում են ընտրել ՔՊ-ինՔերոբյանն ու Մանտուրովը քննարկել են ՀՀ և ՌԴ երկաթուղային համակարգերը միացնելու հնարավորությունները Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներԱյնթապի գյուղապետը, նրա եղբայրը եւ «Դավիթ Համբարձումյան» դաշինքի եւս 2 անդամներն ազատ են արձակվել «Չսովորեցինք հարգել գոնե մեր վիշտը, ոչ լիարժեք ուրախանալ սովորեցինք ուրիշի ուրախությամբ, ոչ լիարժեք ներել կամ ընդունել սխալը»․ Նազենի Հովհաննիսյան Գործող իշխանությունն ամեն գնով փորձում է նվաճել ՏԻՄ մարմինները. Իշխան Սաղաթելյան Ռոմանոս Պետրոսյանի կազմակերպմամբ՝ ՔՊ-ականներն ընտրատեղամասերի առջեւ ուղղորդումներ են անում․ ՀՅԴ Աբովյանի թեկնածուՀայաստանում ոչ մի թուրքական ազդեցության և ուղղակի լրտես չի ձերբակալվել. Ստեփան Դանիելյան Սխալմունք Էջմիածնի ընտրատեղամասերից մեկում․ քաղաքացին մոռացել է քվաթերթիկը քվեախցիկումԵրևանում բախվել են Mercedes-ն ու BMW-ն. վերջինս կոտրել է ծառն ու բախվել էլեկտրասյանը. կան վիրավորներԹումանյան համայնքը շարունակում է առաջատար մնալ ընտրողների ակտիվությամբ«Չարախոսների համար անգամ ժպիտդ է խոսելու առիթ»․ Թամարա ԳեւորգյանՔվեարկեցի հանուն նոր համայնքի և նոր սկզբի. Էդուարդ Բաբայան Չեմ կարծում, որ որեւէ ուժ 50 տոկոսի շեմը կհաղթահարի. ԼՀԿ-ն մաս է կազմելու Վանաձորի կառավարմանը. ԼՀԿ թեկնածու Աբովյանի ԲԿ-ի ՔՊ-ական աշխատակիցը «սպառնում է», որ պարզելու են՝ ով է գնացել ընտրության, ով՝ ոչ Էթերի Ոսկանյանի նուրբ կերպարըԿուտակումներ Հաղթանակ գյուղի տեղամասի մոտ. այնտեղ են մարզպետն ու ՔՊ թեկնածունԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 20-ամյա տղայի դի՝ մի ձեռքը մարմնից անջատվածԱրգավանդում ՔՊ-ականներն ընտրակաշառք են բաժանում. Yerevan today Քվեաթերթիկը նկարահանած երիտասարդը բերման է ենթարկվել. ոստիկանություն Զիջելու միակ տարբերակը ինձ զնդանում փակելն է, ես զիջելու բան չունեմ. էս քաղաքը աճուրդի, զիջելու առարկա չի. Մ. Ասլանյան
Ամենադիտված