40 հոգով ներխուժել են «Պատիվ ունեմ» դաշինքի Հրազդանի գրասենյակ և իրականացրել ապօրինի խուզարկություն
ОбществоՔիչ առաջ խռխռացող դավաճանի անձնական իրավապահները շուրջ 40 հոգով ներխուժել են Հրազդանի մեր գրասենյակ և առանց դատարանի պարտադիր հանարվող թույլտվության իրականացրել են ապօրինի խուզարկություն: Այս մասին Թելեգրամի իր էջում գրել է Արսեն Բաբայանը․
«Ստահակին ծառայողները ներխուժել են նաև Գյումրու մեր գրասենյակ: Մեզ տեղեկացրել են, որ հանձնարարված է հաջորդը Արարատի մարզը:
Այլ աղբյուրներից նաև հաստատեցին, որ ամբողջ Հանրապետությունով ունեն այդպիսի հանցավոր հանձնարարություններ:
Սիրելի թիմակիցներ և աջակիցներ, պատրաստ եղեք, դուք հրաշալի գիտեք այս կապիտուլյանտի ստորության աստիճանը: Գիտեք նաև, որ ուժեղ ենք միասին և ամբողջ մեր թիմը ձեր թիկունքին է:
Հաշված ժամեր անց բոլորը պատասխան են տալու, որևէ մեկը սրանցից չի պլստալու:
Վերջին անգամ եմ դիմում իրավապահներին, ուշքի եկեք, թուրքին մի ծառայեք: Նախազգուշացնում եմ. ձեր այսօրինակ հանցավոր արարքներին որևէ բացատրությամբ որևէ արդարացում չի լինելու...»։