Ռոբերտ Քոչարյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
ПолитическиеՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է ռուսական «Սպուտնիկ V» դեղամիջոցով։ Այս մասին նա հայտարարել է «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ես պատվաստվել եմ «Սպուտնիկ V»-ով»,- ասել է Քոչարյանը:
Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 30-ին 2-րդ նախագահի գրասենյակից հայտնել էին, որ Ռոբերտ Քոչարյանը վարակվել է կորոնավիրուսով: