Այսքան «դիշովի» չեն լինում. Թեհմինա Վարդանյանը՝ Աննա Մկրտչյանի հոր կողմից՝ իր դստեր օգտին քվեարկելու ձայնագրության մասին (տեսանյութ)
PoliticalՀամացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է «Պատիվ ունեմ» դաշինքի 3-րդ համարով պատգամավորության թեկնածու Աննա Մկրտչյանի հայրը (ըստ ձայնագրության) պահանջում կոլեկտիվից մասնակցել ընտրություններին և խնդրում է քվեարկել դաշինքի օգտին։
Իր ֆեյսբուքյան էջում ձայնագրությանը անդրադարձել է դաշինքի պատգամավորի թեկնածու Թեհմինա Վարդանյանը:
«նիկոլական դեղին մամուլի վերջին խռխռոցը
Համացանցում սրանք մի ձայնագրություն են պտտում, որի մեջ #Պատիվ_ունեմ դաշինքի ցուցակի երրորդ համարի թեկնածուի` Աննա Մկրտչյանի հայրը, նախընտրական հանդիպման տրամաբանության մեջ կոչ է անում ընտրել իր աղջկան: Էս խեղկատակները դա տարածում են այն հույսով, որ մարդիկ չեն լսելու ձայնագրությունը և առաջնորդվելու են միայն վերնագրով: Աննայի հայրը, նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ, կոչ է անում ընտրել իր աղջկան: Ո՞րն է այս ամենում հանցագործությունը: Ո՞վ կոչ չի անում: Այդ ձայնագրության մեջ որևէ իրավախախտում չկա, որևէ վարչական լծակի կիրառում չկա: Գյուղապետը որևէ լծակ չունի այդ հիվանդանոցի աշխատակազմի վրա, հետևաբար որևէ ուղղորդում չկա: Այսքան էժան չեն լինում: Չնայած` էժան բառը սազական չի. այսքան «դիշովի» չեն լինում:
Այս ամենն ավելի զրնգուն է դարձնում ուսապարկային խռխռոցը!!!
Հ.Գ. Ձայնագրության հղումը տեղադրում եմ մեկնաբանություններում: Կարող եք Դուք ևս լսել»,- գրել է Վարդանյանը: