Ցանկացած բախման պատասխանատուն իշխանությունն է, սադրանքները կստանան արժանի հակահարված․ Արծվիկ Մինասյան
VideoՄեզ հաջողվել է հանրության մոտ ձևավորել վստահություն և հավատ ապագայի նկատմամբ։ Այս մասին նշում է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արծվիկ Մինասյանը։
Անդրադառնալով ընդդիմադիր և իշխանական ուժերի կողմից քաղաքացիներին բախումների տանելուն, Մինասյանը նշեց․ «Ցանկացած բախման պատասխանատուն իշխանությունն է, մենք մեր քարոզաշավի ընթացքում հրապարակային և անհատական զրույցներում ասել ենք, որ մեզ համար կարևորը քաղաքացիների իրավունքներն են, դրանց պաշտպանությունը։ Բոլոր սադրանքները, որոնք իշխանությանը սատարողները կամ իշխանությունը կնախաձեռնի, բնականաբար կստանա հակահարված»,- նշեց նա։
Տեսանյութը՝ 24news.am-ի