«Այն ուժը, որ ընտրակաշառք կբաժանի, Իլհամ Ալիև ուժ է». Մարուքյան
ՏեսանյութերԱկնհայտ է, որ քվեարկում եմ հանուն համերաշխության, վաղը երկրում հաշտությունը վերականգնելու համար: Մենք ասել ենք, որ վաղվանից երկրում հաշտությունն ու համերաշխությունը վերականգնելու ժամանակն է: Այս մասին այսօր իր ընտրությունը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Մենք ուղղակի այլընտրանք չունենք, պետք է փոքր ճշմարտությունները մի կողմ դնենք հանուն մեծ ճշմարտությունների, հանուն մեծ արժեքի, որը մեր պետականությունն է: Ահա, թե իչնի համար եմ ես քվեարկել»,-նշեց Մարուքյանը:
Մարուքյանի խոսքով՝ բառապաշարն է շատ վատը. «Երեխաները հեռուստատեսությամբ լսում են այնպիսի բառամթերք, որը ես չէի ցանկանա, որ որևէ մեկի երեխան լսեր: Բավականին բարձր է ատելության և բռնության քարոզչությունը»:
Անդրադառնալով հետընտրական պրոցեսներին Մարուքյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ մեր քաղաքացիներն այնպես են քվեարկելու, որ ցույցեր անելու հնարավորություն չի լինելու»:
Հարցին, թե խորհրդարան անցնելուց հետո ինչ են անելու, Մարուքյանը պատասխանեց, «Մենք վարում ենք դասական քաղաքականություն, բոլորս եղել ենք աշխատող պատգամավորներ: Մեր առաջին խնդիրը երկրում համերաշխությունը վերականգնելն է: Ոչ մի երկրորդ քայլ հնարավոր չէ անել եթե առաջինը չկա»:
Անդրադառնալով ընտրակաշառքներին, Մարուքյանը պատասխանեց. «Այն ուժը, որ ընտրակաշառք կբաժանի Իլհամ Ալիև ուժ է»: