Կասկած կա, որ մեր դեմ հակաքարոզչությունն իրականացվում է իշխանության կողմից․ Քոչարյան
ПолитическиеՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընտրություն կատարեց։ Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ քվեարկել է հանուն արժանապատիվ խաղաղության և տնտեսական վերելքի։ Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքի շանսերը գնահատելուն, ապա Քոչարյանը կատակեց՝ «Կասկածո՞ւմ եք»։
Անդրադառնալով «Հայաստան» դաշինքի դեմ իրականացվող հակաքարոզչությանը, Քոչարյանը նշեց, որ այն օրենքի կոպիտ խախտում է․ «Քաղաքում տեղադրված են հազարավոր տեսախցիկներ և արդեն իսկ կան համացանցում։ Սակայն մինչև հիմա բացահայտված չէ, թե ովքեր են անում, հետևաբար մեծ կասկած է առաջացնում, որ դա արվում է իշխանության կողմից կամ իրենց ուղղորդությամբ։ Եթե ոստիկանությունը 1-2 ժամվա ընթացքում չհայտնաբերի հեղինակներին, ապա կհամարենք, որ դա արվում է հենց իշխանության կողմից»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։