Իշխանությունը հոգեվարքի մեջ է․ Արթուր Վանեցյանը ընտրություն կատարեց
PoliticalԻշխանությունը հոգեվարքի մեջ է, իրենց բոլոր քայլերն ուղղված են ընդդիմության դիրքերը թուլացնելուն։ Այս մասին լրագրողների զրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունն արդեն հասկանում է, որ այլևս երբեք վերարտադրվելու և իշխանություն կազմելու հնարավորություն չունի․ «Վերջին ճիգերն են գործադրում իրենց աթոռներից կառչած մնալու համար»,- նշեց նա։
Նա կարծում է, որ հետընտրական զարգացումներ չեն լինի, քանի որ ընտրությունների արդյունքները կփաստեն՝ ով է կազմելու իշխանություն։