Ո՞վ կարա իմ վրա ազդի. Ծառուկյանը պատասխանեց Խաչատուր Սուքիասյանի մասին հարցին
PoliticalՔվեարկել եմ հանուն անվտանգ հայրենիքի, հզոր, զարգացող, բարգավաճ Հայաստանի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանը։
Նա ևս մեկ անգամ վստահեցրեց և բացառեց կոալիցիան Փաշինյանի թիմի հետ։
Հարցին՝ հնարավո՞ր է իր խնամի Խաչատուր Սուքիասյանը, որը Փաշինյանի թիմակիցն է, համոզի և ազդի նրա վրա, որպեսզի միանա վերջինիս՝ Ծառուկյանը ծիծաղեց․ «Ծառուկյանի վրա ո՞վ կարա ազդի»։