Նույնականացնող սարքը կրկին չճանաչեց Սերժ Սարգսյանի մատնահետքը
ՀասարակությունՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ Ձորաղբյուրի միջնակարգ դպրոցում տեղակայված թիվ 29/45 ընտրատեղամասում մասնակցել է քվեարկությանը։
Ինչպես նախկինում՝ այս անգամ եւս նույնականացնող սարքը չճանաչեց Սերժ Սարգսյանի մատնահետքը։ Տեխնիկական խնդիրը լուծելուց հետո ՀՀ երրորդ նախագահը քվեարկեց։