Սոթքի ընտրական կենտրոնում քվեարկությունը որոշ ժամանակով դադարեցվել է․ ինչ է կատարվել
SocietyՍոթքի 20/50 ընտրատեղամասում քվերակությունը մի քանի րոպեով դադարեցվել է:
ArmLur.am-ի թղթակիցը նշում է, որ երբ նկարահանող խուբը հասել է տեղամաս, ասել են, որ ներսում քվերակությունը դադարեցվել է, քանի որ տեխնիկական խնդիր է առկա։
Քիչ անց արդեն պարզվել է, որ քվեախցիկի հետևի պատին ամրացված կտորն է պոկվել, մարդիկ բարձրացել են փակցնելու և վերահսկելի է դարձել քվեարկության ընթացքը: Այս պատճառով էլ դադարեցվել է քվերակությունը։
Ի դեպ, նշենք, որ այդ պահին ընտրատեղամասում զինվորներ էին քվեարկության գնացել։