Հիվանդանոց տարված փաթեթների միջից բացակայել են 1-8 համարի շրջիկ քվեաթերթիկները․ ահազանգ.
Բլոգոսֆերա«4/03 ընտրատեղամասում ՀԱԿ վստահված անձը ահազանգում է, որ հիվանդանոց տարված շրջիկ քվեարկության համար նախատեսված քվեաթերթիկների փաթեթից բացակայել են 1-8 համարի քվեաթերթիկները, ու, ըստ էության, մոտ 20-25 մարդ զրկվել է 1-8 համարների օգտին քվեարկելու հնարավորությունից»։ Այս մասին ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ տեղեկացնում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Կարեն Թովմասյանը։
Ըստ նրա՝ դեպքի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն։
Հիշեցնենք 1-8 քվեաթերթիկներում ընդգրկված հետևյալ քաղաքական ուժերին.
- «Արդար Հայաստան» կուսակցություն,
- «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն,
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն,
- «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն,
- «Ազատություն» կուսակցություն,
- «Պատիվ ունեմ» դաշինք,
- «Միասնական Հայրենիք» կուսակցություն,
- «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն։