ՔՊ-ականների կողմից կնիքը տուն տանելու դեպքերից «Անկախ դիտորդը» միայն մեկն է արձանագրել
ОбществоԱմենաշատ խախտումներն արձանագրվել են Երևանում: Այս մասին հայտնեց «Անկախ դիտորդ» նախաձեռնության անդամ Դանիել Իոաննիսյանը:
ԼՈՒՐԵՐ. com-ի հարցին, թե ո՞ր քաղաքական ուժն է ամենաշատը խախտումներ իրականացրել, Իոանիսյանը նշեց. «Առաջին տեղում «Հայաստան դաշինքն է, երկրորդը՝ «Պատիվ ունեմ»-ը, երրորդը՝ «Բարգավաճ Հայաստան»-ը, չորրորդ տեղում՝ «Քաղաքացիական պայմանագիրը»,- ասաց նա: Դիտարկմանը, թե ինչո՞ւ է միայն նշում ընդդիմադիր ուժերի խախտումների մասին, իսկ իշխանական թիմի ներկայացուցիչների կողմից իրականացված խախտումներին չի անդրադառնում, որոնց մասին համացանցում մի շարք ահազանգեր կան, օրինակ՝ կնիքները տուն տանելու երկու դեպքը, ապա Իոաննիսյանը մեկնաբանեց. «Մենք միայն մեկ դեպք ենք արձանգրել, մյուսից տեղյակ չենք»,- ասաց նա:
Սոնա Հարությունյան