ԱՊՀ դիտորդները ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում լուրջ խախտումներ չեն արձանագրել
ՔաղաքականՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության առաջին ինը ժամվա ընթացքում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) դիտորդական առաքելությունը լուրջ խախտումներ չի արձանագրել: Այդ մասին կիրակի ՏԱՍՍ-ին հայտնել է առաքելության համակարգող Իգոր Կոմարովսկին:
«Ընտրական գործընթացն ընթանում է բավականին հանգիստ, գործնական: Որևէ նկատողություն կամ էական թերություն մեր առաքելության դիտորդները չեն հայտնաբերել», - ասաց Կոմարովսկին:
Նա նշել է, որ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի առաքելությունը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների հետ, որոնք նույնպես փաստել են, որ լուրջ խախտումներ չեն եղել։ Կոմարովսկու խոսքով՝ հայտնաբերված թերությունները տեխնիկական բնույթի են եղել։