Հայկ Սարգսյանի կողմից քվեաթերթիկը լուսանկարահանելը «Անկախ դիտորդը» խախտում չի համարվում
VideoԼՈՒՐԵՐ. com-ի այն դիտարկմանը, թե Հայկ Սարգսյանի կողմից քվեաթերթիկը լուսանկարահանելը «Անկախ դիտորդը» խախտում չի համարել, սակայն ոստիկանությունը այնուամենայնիվ նյութեր է նախապատրաստել դեպքի առթիվ, «Անկախ դիտորդ» նախաձեռնության անդամ Դանիել Իոաննիսյանն ասաց․
«Ոստիկանությունը պարտավոր էր նյութեր նախապատրաստել ցանկացած հաղորդման մասով, և դրա շնորհիվ է, որ նրանք գալիս են եզրակացության՝ առերևույթ հանցակազմ կա, թե չկա»,- ասաց նա՝ հավելելով, որ 2021 թվականի ընտրություններին քվեարկության ընթացքում քվեաթերթիկը չի փոխում իր տեսքը․ «Երբ առաջ քվեարկությունը նշան դնելով էր, այն լուսանկարելը արդեն քվերակության գաղտնիության բացահայտում էր․ սա էր հենց պատճառներից մեկը, որ փոխվեց քվերակության կարգը և գրիչը հանվեց։ Այս պարագայում քվեաթերթիկ նկարելը քվերակության գաղտնիության խախտում չէ»,- նշեց Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով Հայկ Սարգսյանի կողմից քվեաթերթիկ լուսանկարահանելուն։
Սոնա Հարությունյան