Մի ամբողջ պատերազմ ղեկավարեց հայ զինվորը, երկիրն էլ կարող է հենց ինքը ղեկավարել»․ քաղաքացին ընտրելու փոխարեն՝ նամակ է գրել
Society«Մի ամբողջ պատերազմ ղեկավարեց իմ Հայ զինվորը ու եթե մի պատերազմ ղեկավարում է 18-20 տարեկան տղան, դուք ավելի լավ է գետինը մտնեք։ Ուրեմն երկիրն էլ կարող է ղեկավարել իմ զինվորը»,- ընտրություն կատարելու փոխարեն՝ այսպիսի նամակ է գրել մի քաղաքացի Երևանի ընտրատեղամասերից մեկում։
Քաղաքացին նամակով հայտնում է, որ աղբարկղն է նետում բոլոր 26 ուժերին, քանի որ ըստ ընտրողի` բոլորը դրան են արժանի։