«Իմ հասցեին բռնության սպառնալիք է հնչեցրել». Իոաննիսյանը՝ 9/21 ընտրատեղամասում տեղի ունեցած միջադեպի մասին
BlogosphereԻՔՄ ՀԿ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «9/21 տեղամասում քվեատուփի բոլոր 3 կապարակնիքները փակված չէին։ Հրավիրեցի ՏԸՀ նախագահի ուշադրությունը, ով, սակայն, պնդեց, որ կապարակնիքները փակված են։
Ապացուցելու համար, որ կապարակնիքները փակ չեն, դրանցից մեկը երկու մատով բացեցի (փակված կապարակնիքը չի բացվում, մեծ ուժի դեպքում` պատռվում է)։ Դրանից հետո փակեցի մեկ այլ կապարակնքի, որ թե՜ փակ լինի և թե՜ ցույց տան, թե ինչ տեսք ունի փակ կապարակնիքը։
ՏԸՀ նախագահը պատռեց (ոչ թե բացեց, այլ պատռեց) իմ կողմից փակված կապարակնիքը և ապա «Հայաստան» դաշինքի վստահված անձանց հետ միասին հայտարարեց, թե ես եմ բացել ու պատռել կապարակնիքը (ամենը մի քանի ուղիղ եթերներում)։
Ընդ որում, դրանից ժամեր առաջ քվեատուփի վրա փակցված չէին ինքնասոսնձվող թղթերը, որոնք փակցվեցին միմիայն մեր դիտորդի պահանջի ներկայացումից հետո։
Այդ ընթացքում վստահված անձանցից մեկը իմ հասցեին բռնության սպառնալիք է հնչեցրել»։