Երբ մարսեմ հանրապետությունից եկող ողջ ինֆորմացիան, խոստանում եմ ներկայացնել իմ գնահատականը կատարվածի մասին․ Ավետիք Չալաբյան
Բլոգոսֆերա«Ազգային օրակարգ» կուսակցության առաջնորդ Ավետիք Չալաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Բարի լույս բոլորին: Առավոտ կանուխ, կիսվում եմ մեր վերահսկած բոլոր 15 տեղամասների հանրագումարային տվյալներով: Սա ներառում է Երևանի 9/7-9/14, 9/34, 9/37, 9/38, 10/1, 10/2, 10/9, 10/10 ընտատեղամասերը:
մասնակիցների ընդհանուր թիվը: 14054
ՔՊ: 5238 ձայն (37%)
«Հայաստան» դաշինք: 4768 ձայն (34%)
Մնացած ուժերը չեն անցնում ընտրական շեմը, թեև Հանրապետությունը և «Պատիվ ունեմ» դաշինքը համեմատաբար մոտ են: Ինչպես տեսնում եք, այս ընտրատեղամասերում «Հայաստան» դաշինքի և ՔՊ արդյունքները իրար բավական մոտ են, և էապես տարբերվում են հանրապետությունում գրանցված ընդհանուր (և բավական տարօրինակ) արդյունքից:
Որպես անաչառ դիտորդ, ես չեմ ցանկանում այս պահին որևէ ընդհանրացում կատարել: Երբ մարսեմ հանրապետությունից եկող ողջ ինֆորմացիան, խոստանում եմ ներկայացնել իմ գնահատականը կատարվածի մասին: Բոլորիդ խաղաղ օր եմ ցանկանում»: