Ընտրություններում ամենաքիչ ձայնը հավաքել է Ավետիք Չալաբյանի կուսակցությունը․ նրա օգտին քվեարկել է 721 քաղաքացի
ПолитическиеԿենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները Հայաստանի բոլոր 2008 ընտրատեղամասերում։ Ըստ արդյունքների ամենաքիչ ձայներ հավաքած քաղաքական ուժը «Ազգային օրակարգ» կուսակցությունն է, որը ստացել է ընդամենը 721 ձայն կամ 0.06 %: «Ազգային օրակարգ» կուսակցության առաջնորդը Ավետիք Չալաբյանն է։
Նշենք, որ ընտրություններին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 1 մլն 281 հազար 911 մարդ:
Հավելենք նաև՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 կուսակցությունների դաշինք։ Ընտրական շեմը հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը։ Վերջիններս ներկայացվածություն կունենան խորհրդարանում։