Այսօր հանուն Հայաստանի, հանուն հայկական պետականության պայքարի նոր փուլի առաջին օրն է. Վրթանեսյան
ԲլոգոսֆերաԸնկերներս գիշերվանից գրում են, որ «Պատիվ ունեմ» դաշինքը քանի որ չհասավ դաշինքների համար նախատեսված 7%-անոց շեմին, նշանակում է՝ չանցավ ԱԺ։ Այս մասին իր ֆեյսբուքում գրել է տեղեկատվության անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը.
«Միանգամից ասեմ, որ այդպես չէ, «Պատիվ ունեմ» դաշինքն անցնում է ԱԺ։ Ըստ օրենքի՝ 3-րդ ուժ ԱԺ-ում պետք է լինի, այնպես որ շեմը հատելու համար պակաս քվեներն, այսպես ասած, ավտոմատ լրացվելու են ինչքան որ անհրաժեշտ է, որ 3-րդ ուժն անցնի խորհրդարան։
Մի խոսքով, «Պատիվ ունեմ» դաշինքի համար քվեարկած մարդիկ իրենց ձայները չեն փոշիացրել։
(Փոշիացում չէի անվանի նաև ԲՀԿ-ի համար քվեարկելը, քանի որ իրենք իրատեսական շանս ունեին անցնելու)։
Մնացած բոլորն, ինչպես բազմիցս զգուշացրել էի, իրենց ձայները փոշիացրին հօգուտ Նիկոլի՝ քվե տալով այն կուսակցություններին, որոնք անցնելու շանս կա՛մ չունեին, կա՛մ անցնելու դեպքում էլ Նիկոլի հետ կոալիցիա էին կազմելու։
Բայց այս ամենը երկրորդական է, քանի որ իմ և իմ պես հարյուր հազարավոր մարդկանց նպատակը ոչ թե այս կամ այն ուժը խորհրդարան անցկացնելն էր, այլ Հայաստանը նիկոլիզմից, նիկոլաթուրքերից փրկելն էր։
Ինչը նշանակում է, որ այսօր հանուն Հայաստանի, հանուն հայկական պետականության պայքարի նոր փուլի առաջին օրն է։
Բարի օր, բարեկամնե՛ր»։