«Ուզո՞ւմ եք իմանալ, թե ինչու այսպես եղավ»
БлогосфераԳուրգեն Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ուզում եք իմանալ, թե ինչո՞ւ այսպես եղավ:
Ասեմ իմացեք։
Ասեմ այն, ինչ վերջին 1 ամսվա ընթացքում բազմիցս անգամ ասել եմ «Հայաստան» դաշինքի լիդերներից շատերին, բայց հանրային չէի ասում, որպեսզի թիմին չվնասենք։
Երբ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ «դավաճանությունը» չի հանդուրժում, բայց 2018թ.- ին Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամ եղած, Նիկոլ Փաշինյանի ֆրակցիայի անդամ եղած, 2018թ.-ին Նիկոլ Փաշինյանի համար ձայն հավաքած, ամբողջ կյանքում հակառուսական գռանտներ ստացածին վերցնում է իր թիմ, իսկ 2018թ.- ին իրեն ձերբակալելու համար 1 պայքարի դուրս եկած Մենուա Հարությունյանին չի վերցնում իր թիմ։
Լավ պարոն նախագահ Վահե Հակոբյանին, Արթուր Ղազինյանին ավելի գնահատելի, քան հանուն ձեր ազատության իր ազդեցիկ ընկերներին դեմ գնացած Մենուա Հարությունյանի հավատարմությունը, գոնե լսեիք Մենուայի խորհրդներին։
Ախր Մենուան ասում էր` մի գնացեք ընտրությունների։
Հետո Մենուան ասում էր` Ձեր դեմքով մի գնացեք ընտրությունների։
Հետա ասում էր նախկին թիմերին դավաճանած, անսկզբունքային գործիչների հետ մի գնացեք ընտրության, դա էլ չլսեցիք։
Ասում էր նախկին պաշտոնյաներին եւ հարուստների երեխաներին մի մտցրեք ձեր ընտրացուցակ, եթե առաջ նրանք ձայն էին բերում, այսօր, ի հեճուկս նրանց, մարդիկ գնալու են Նիկոլին ընտրեն։
Սա էլ չլսեցիք։
Մենուան ասում էր` ագրեսիվ բաներ մի արեք, երբ Սյունիքում 100-200 հոգով Նիկոլին քրֆում էք, տանը նստած աղքատ սյունեցին մտածում է «սրանք դեռ իշխանության չեն եկել տես վարչապետին ինչ են անում, բա որ եկան իշխանության, ինձ ինչ կանեն» ու չուզելով գնում ընտրում է Նիկոլին։
Դուք ձեր քարոզարշավով, ձեր կազմած օլիգարխիկ ցուցակով աապահովեցիք Նիկոլի բարձր ռեյտինգը։
Պարոն նախագահ, դավաճանությունը չհանդուրժելով, հավատարմությունը չգնահատեցիք։
Դուք հետեւություններ չարեցիք, թե ինչի 2018թ.-ին ժողովուրդը մերժեց օրվա իշխանությանը»։