Դավիթ Սանասարյանի գլխավորած «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը ամենաքիչ ձայներ հավաքած 7-րդ քաղաքական ուժն է
PoliticalԿենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմեց և ստորագրեց ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների արձանագրությունը, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.92 տոկոս ձայները, «Հայաստան» դաշինքը՝ 21.04 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23 տոկոսը:
Ըստ ԿԸՀ-ի ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների՝ որպես ամենաքիչ ձայներ հավաքած 7-րդ քաղաքական ուժը «Ինքնիշխան Հայաստան»-ն է, որը ղեկավարում էր Դավիթ Սանասարյանը՝ Պետական վերահսկողության ծառայության նախկին պետը: Կուսակցությունը հավաքել էր 3561 ձայն կամ 0.28 տոկոս:
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությանը զիջում են հետևյալ 6 քաղաքական ուժերը, որոնք հավաքել են շատ ավելի քիչ ձայներ, դրանք են՝ «Ազգային օրակարգ» կուսակցություն-721 կամ 0.06 տոկոս, «Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն- 803 կամ 0.06 տոկոս, «Միասնական Հայրենիք» կուսակցություն- 957 կամ 0.08 տոկոս, «Վերելք» կուսակցություն-1259 կամ 0.1 տոկոս, «Ազատություն» կուսակցություն-1844 կամ 0.14 տոկոս, «Հայաստանի Եվրոպական» կուսակցություն-2786 կամ 0.22 տոկոս:
Հիշեցնենք, որ երեկ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ցուցակի 3-րդ համար Նարինե Մարտիրոսյանին քվեարկությունից հետո 6/31 ընտրատեղամասից դուրս գալուց ոստիկանները բերման էին ենթարկել։