«Վերելք» կուսակցությունը ամենաքիչ ձայներ հավաքած 4-րդ քաղաքական ուժն է
ՀասարակությունԸստ ԿԸՀ-ի ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների՝ ամենաքիչ ձայներ հավաքած 4-րդ քաղաքական ուժը «Վերելք» կուսակցությունն է, որը ղեկավարում է ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հիմնադիր Ալեքսան Մինասյանը։ Կուսակցությունը հավաքել է -1259 ձայն կամ 0.1 տոկոս:
«Վերելք» կուսակցությանը զիջում են հետևյալ 3 քաղաքական ուժերը, որոնք հավաքել են շատ ավելի քիչ ձայներ, դրանք են՝ «Ազգային օրակարգ» կուսակցություն -721 կամ 0.06 տոկոս, «Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն- 803 կամ 0.06 տոկոս և «Միասնական Հայրենիք» կուսակցություն-957 կամ 0.08 տոկոս:
Նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել և ստորագրել է ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների արձանագրությունը, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 53.92 տոկոսը, «Հայաստան» դաշինքը՝ 21.04 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23 տոկոսը: