Փաստաբանների պալատի նախագահի գլխավորած կուսակցությունը ստացել է 4623 ձայն
ПолитическиеԱրտահերթ խորհրդարանական ընտրություններում «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը ստացել է 4623 կամ ձայների 0.36 %-ը: Կուսակցության վարչապետի թեկնածուն Արա Զոհրաբյանն էր, որը նաև Փաստաբանների պալատի նախագահն է։ Նա բազմիցս նշել էր, որ իրենց կուսակցությունը չէր հավակնում ստանալ քվեների մեծամասնությունը, քանի որ նորաստեղծ կուսակցություն է, սակայն պատրաստ էին Ազգային ժողովում պաշտպանել ազգային արժեհամակարգը:
Նշենք, որ ընտրություններին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 1 մլն 281 հազար 911 մարդ:
Հավելենք նաև՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 կուսակցությունների դաշինք։ Ընտրական շեմը հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, որոնք ներկայացվածություն կունենան խորհրդարանում։