ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

ՌԴ և Արևմուտքի աշխարհաքաղաքական ո՞ր շահերից է բխում Փաշինյանի իշխանության վերարտադրումը

Վերլուծական

Երեկ կայացած խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո Նիկոլ Փաշինյանը բավական ուշագրավ հայտարարություն էր արել` նշելով, որ Հայաստանի իշխանությունները խորացնելու են համագործակցությունը ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ: Այս հայտարարությունը շատերին տարակուսելի թվաց` հաշվի առնելով նաև այն, որ վերջին ամիսներին ակտիվ շրջանառվում էր դեպի Արևմուտք կտրուկ ռևերսի թեզը, համաձայն որի` անգամ ռուսական բազաները պետք է դուրս բերվեին Հայաստանի տարածքից: Սակայն, ինչպես տեսնում ենք, իրավիճակը տրամագծորեն հակառակն է, ռուսական բազաներն ու անձնակազմն էլ կրճատվելու փոխարեն՝ ավելանում են, իսկ Փաշինյանը ընտրվելուց հետո ուշագրավ մեսիջ է անում Մոսկվային` ի պատասխան ստանալով ՀԱՊԿ դիտորդական առաքելության արձագանքը առ այն, որ ընտրությունները անցել են առանց խախտումների և ժողովրդավարական սկզբունքներին համահունչ: ՔՊ հաղթանակին արձագանքել է նաև Կրեմլը՝ շնորհավորելով Փաշինյանին, իսկ պետդումայի ԱՊՀ եվրասիական ինտեգրացիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Կալաշնիկովը հայտարարել է, որ եթե ձայների մեծամասնություն ստանար Քոչարյանը՝ դա կստեղծեր յուրահատուկ փոթորիկ երկկողմ հարաբերություններում, չնայած որ Քոչարյանը, ըստ Կալաշնիկովի, իրենց հին գործընկերն է:

Իրականությունը այն է, որ Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ առավել քան ընդունելի է արտաքին բոլոր խաղացողների համար` թե Ռուսաստանի և թե արևմուտքի: Դա է պատճառը, որ, ըստ էության, աշխարհաքաղաքական այս ուժերը թայմ աութ տրամադրեցին Փաշինյանին` թուլացնելով պրեսինգը, տալով հնարավորություն անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնցից հետո առավել լեգիտիմացնելով՝ կապիտուլյացիոն ակտից հետո թուլացած իր դիրքերը՝ Փաշինյանը կսկսի կյանքի կոչել տարածաշրջանի տրանսպորտային կապերի ապաշրջափակման ծրագիրը: Թե՛ ռուսական կողմը, թե՛ Արևմուտքը հասկանում են, որ տվյալ նախագիծը կյանքի կոչելու միակ միջոցը դա Հայաստանում Փաշինյանի իշխանության մնալն է, ինչն էլ և տեղի ունեցավ:

Դիցուք՝ ինչ կշահի ռուսական կողմը, եթե գործարկվի Նախիջևանյան երկաթուղին, որի համար էլ Բաքուն Մեղրիով միջանցք է պահանջում:  Ռուսական մամուլում տարածվել էր այդ երկաթգծի քարտեզը, որը անցնում է հայ - իրանական սահմանով և թույլ է տալիս ոչ միայն Ադրբեջանը կապել Նախիջևանի և Թուրքիայի հետ, այլ նաև Հայաստանը՝ Ռուսաստանի։ Տարածաշրջանային տրանսպորտային կապերի ապաշրջափակումը ՌԴ-ին հնարավորություն է տալու կարճ ճանապարհով կապվել Թուրքիային և Իրանին: 

Իսկ ի՞նչ է շահում Արևմուտքը: Տարածաշրջանը Արևմուտքի կողմից միշտ կարևորվում էր իր տրանզիտային և էներգետիկ հնարավորությունների տեսանկյունից, հետևաբար հիմնական գործընթացները պտտվում են տարածաշրջանային հաղորդակցությունները Արևմուտքի համար ձեռնտու պայմաններով ապաշրջափակելու հարցի շուրջ, որտեղ որոշիչ ազդեցությունը վերապահված է Թուրքիային։ Չենք մոռանում նաև այն էներգետիկ ծրագրերը, որոնց գործարկմանը Արևմուտքը արդեն իսկ ձեռնամուխ է եղել Արցախում:

Ինչպես տեսնում ենք՝ շահում են բոլոր աշխարհաքաղաքական ակտորները և դրանով է պայմանավորված վերջիններիս կողմից Փաշինյանին ցույց տված բացահայտ կամ լատենտ աջակցությունը: Իր հերթին` Փաշինյանն էլ հայտնվել է յուրահատուկ երկու քարերի արանքում` ստիպված լինելով շահել ինչպես ՌԴ-ի, այնպես էլ Արևմուտքի սիրտը՝ իշխանությունը պահպանելու նպատակով:

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված