Բնակելի տների անմիջական հարևանությամբ իրականացնում են թունաքիմիկատների արտանետում. ահազանգ
BlogosphereԱրեգ Բարսեղյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Բնակելի տների անմիջական հարևանությամբ բնապահպանության նախարարությունն իրականացնում է թունաքիմիկատների արտանետում` վնասատուների դեմ պայքարելու համար իբր։
Մարդիկ տեղյակ էլ չեն, որ իրենց տների հարևանությամբ նման գործողություն է իրականացվում, տեղեկացված չեն, որ տարածվող թունաքիմիկատը կարող է վնասել իրենց առողջությունը»:
Նա նշել է, որ այդ հարցով դիմել են ՇՄ նախարարություն, սակայն պատասխան չեն ստացել։