Ավտովթար` Արմավիրի մարզում. անչափահաս տղան 07-ով կողաշրջվել ու բախվել է գազատար խողովակին
Чрезвычайный случайԱյսօր՝ հունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում 16-ամյա Հարություն Ե.-ն, ում բնակության վայրը ճշտվում է, իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով Արտիմեդ-Խորունք ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվելով բախվել գազատար խողովակին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Հարություն Ե.-ն, նրա ուղևորներ, 10-ամյա Արթուր Ե.-ն, ում բնակության վայրը ճշտվում է և 14-ամյա Դավիթ Ե.-ն, ում ամբողջական տվյալները նույնպես պարզվում են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Վաղարաշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պեռտ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: