Ազգային ժողով չեմ գնալու, հավանաբար վայր կդնեմ մանդատս. Դիանա Գասապարյան
Political«Ազգային ժողով չեմ գնալու, հավանաբար վայր կդնեմ մանդատս և կմնամ Էջմիածնի քաղաքապետ, որովհետև իմ առաքելությունն այդտեղ դեռ ավարտված չեմ տեսնում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասապարյանը:
Անդրադառնալով Սուրեն Պապիկյանի հետ ունեցած աղմկահարույց հեռախոսազրույցի ընթացքում իր հնչեցրած խոսքերին` Գասպարյանը նշել է, որ երբևէ չի փոշմանել, որ ՔՊ-ից է եղել:
Էջմիածնի քաղաքապետը նաև նշել է այն 3 քայլերը, որ կցանականար Նիկոլ Փաշինյանն իրականացներ իշխանության գալուց հետո:
Որպես առաջին քայլ` Գասպարյանը նշել է պողպատյա հեղափոխությունը: «Ժողովուրդը ցանկանում է արդարադատություն: Պողպատե մանդատը չի նշանակում կամայականություններ, այլ խոսքը գնում է հաստատակամ կերպով օրինախատներին, թալանչիներին օրենքի առաջ կանգնեցնելը»,- ասել է քաղաքապետը:
Որպես երկրորդ քայլ` նա նշել է անվտանգությունը: Ըստ նրա` իշխանությունը պետք է ամեն ինչ անի, որ քաղաքացին անվտանգ զգա իրեն իր երկրում: Իսկ ահա որպես երրորդ քայլ` քաղաքապետը նշել է Արցախի կարգավիճակի հարցը: