Առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերին վերջ դնել հայհոյախոսությանը. Փաշինյան
ՔաղաքականՀեղափոխությունից հետո արդեն երկրորդ անգամ մենք Հայաստանում իրականացրել ենք այնպիսի խորհրդարանական ընտրություններ, որ, միջազգային և տեղական բոլոր դիտորդների համաձայն, համապատասխանել են ժողովրդավարության չափանիշներին և եղել են լիովին օրինական։ Այս մասին այսօրվա հանրահավաքի ընթացքում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
«Դիտորդները, այնուամենայնիվ, մի հանգամանք նշել են, որ այս ընտրությունների ընթացքում կիրառվել է ագրեսիվ հռետորաբանություն։ Հայաստանի ժողովուրդը կայացրել է իր որոշումը, ստեղծել է նոր քաղաքական իրավիճակ, և այդ իրավիճակի առաջին կետը հետևյալն է․ ես առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերին, քաղաքական, հանրային մասնակիցներին սկսել մի պարզ կետից՝ վերջ դնել հայհոյախոսությանը։ Առաջին հերթին մեր քաղաքական համախոհներին եմ կոչ անում, որ վերջ դնենք հայհոյախոսությանը»,- նշել է Փաշինյանը։