Աստծո ձայնին առավել ևս որևէ հոգևոր սպասավոր հակադրվելու իրավունք չունի․ Փաշինյան
ՔաղաքականԵս հոգևոր և կազմակերպչական երկխոսության կոչ եմ անում նաև մեր երկրի հոգևոր առաջնորդներին, որովհետև հավատում եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ երեկ, խորհրդարանական ընտրություններում, ես դեռ Արարատի մարզում քարոզչական հանդիպումներից մեկի ժամանակ էի ասել, «ձայն բազմաց, ձայն Աստծո»: Այս մասին այսօրվա հանրահավաքի ընթացքում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
«Եվ Աստծո ձայնին առավել ևս որևէ հոգևոր սպասավոր հակադրվելու իրավունք չունի: Եվ մենք պետք է նորոգենք մեր երկրի հոգևոր կյանքը նույնպես, որովհետև մեր երազանքները կյանքի կոչելու համար, ըստ տեսության, մեզ ընդամենը մի բան չի հերիքել՝ մանանեխի հատիկի չափ հավատ:Եվ մենք մեր սրտում, գիտակցության մեջ պետք է ստեղծենք այդ հավատը: Եվ, երբ ունենանք այդ հավատը, մենք սարեր շուռ կտանք միասին»,-ասաց Փաշինյանը՝ վստահեցնելով, որ այդ ժամանակ կունենանք ազատ և երջանիկ երկիր, ազատ և երջանիկ հայրենիք: