ՀՀ ժողովուրդը նրանց ծնկի բերեց, քթերից, վզերից բռնած ծնկի բերեց. Ալեն Սիմոնյան
ՔաղաքականԵրեկվա ընտրություններում բոլոր տեղերում մենք հաղթել ենք: Այս մասին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Ալեն Սիմոնյանն ու թվարկեց մի քանի քաղաքների ընտրական արդյունքը:
Մեղրի՝ 53.6 տոկոս, Ագարակ՝ 51.1 տոկոս, Գորիս 51.8 տոկոս, Շուռնուխ 44.9 տոկոսով հաղթանակ, Սյունիքի մարզ 53.3 տոկոս, Գյումրի՝ 61.5 տոկոս, Վանաձոր 57.5: Հաղթանակ նաև Երևանում՝ 40.6 տոկոս:
«Իրենք պարտվել են նույնիսկ իրենց գյուղերում, որովհետև ՀՀ-ում այլևս ընտրություններ չեն կեղծվելու, դա այլևս փաստ է:
Եվ վերջում, ուզում եմ մի հայտարարություն անեմ. այս ընթացքում ոմանք իրենց թույլ տվեցին թե մեր հանդեպ, թե որ ավելի կարևոր է, հայ ժողովրդի հանդեպ ինչ-որ արտահայտություններ անել, ինչ-որ գնահատականներ տալ, ինչ-որ անուններ կպցնել:
Դրա համար ՀՀ ժողովուրդը նրանց ծնկի բերեց, քթերից, վզերից բռնած ծնկի բերեց: Հայաստանի ժողովուրդը կանգնած է իր իշխանության մեջքին և իշխանությունը կանգնած է իր ժողովրդի մեջքին»,-ասաց Սիմոնյանը: