Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 77 նոր դեպք, մահացել է 4 մարդ
ՀասարակությունՀայաստանում հունիսի 22-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 77 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224330 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1156409 վերջին մեկ օրում` 3778 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 2550 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 3-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 216182 անձ` վերջին մեկ օրում 70 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 4502 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1096 է: