Սա հեղափոխության վերջին փամփուշտն էր. Քոչարյան
Քաղաքական«Իմ տպավորությունը, որ, այնուամենայնիվ, այստեղ աշխատեց մի գործոն՝ նախկին իշխանությունների վերադարձի գործոնը, և այդ գործոնը էապես ուժեղացրեց այն հանագամանքը, որ երեք նախկին նախագահ մասնակցում էին ակտիվ ընտրություններին, երկուսը` ընտրացուցակներ գլխավորելով, երրորդը` ակտիվորեն մասնակցելով քարոզարշավին»,- այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Քոչարյանը։
«Մենք չկարողացանք կոտրել այդ հանգամանքը։ Քարոզարշավը շատ կարճ էր, չէինք հասցնում, և հատկապես գյուղական վայրերում մենք բավական քիչ հանդիպումներ ենք ունեցել։ Եվ, եթե նկատել եք, իշխանությունը բավական մեծ արդյունքներ է գրանցել հենց գյուղական վայրերում։ Մարդիկ երևի վերջին պահին կողմնորոշվեցին ու գնացին, քվեարկեցին իշխանության օգտին։ Սա երևի հեղափոխության վերջին փամփուշտն էր»,– ասաց նա։